Արտադրանք

ՏՐԱՎԵՐՏԻՆ

«Մանանա Սթոուն» հանքարդյունահանման գործարանը մշակում է Հայաստանում արդյունահանվող մի քանի տեսակի տրավերտին: Չհաշված տրավերտին-օնիքսի արդյունահանման քարհանքը, սեփական քարհանքերից արդյունահանվում է դասական արարատյան տրավերտին: Գոռավան-1 հանքավայրն ապահովում է գործարանը բլոկերով, որոնցից պատրաստված սալերին ու սլեբերին հատուկ է համեմատաբար հարթ գույնը, ծակոտկենությունն ու երակների ոլորապտույտները բլոկի լայնական կտրվածքում:

Տրավերտինը Գոռավան-2 հանքավայրից բազմագույն է՝ բաց գույնից դեպի մուգը կոնտրաստային անցումներով, իսկ նյութն ավելի խիտ է, քան Գոռավան-1-ի տրավերտինի դեպքում:

Եղեգնաձորի տրավերտինը, որը մենք շուկային առաջարկում ենք «Զեբր» անվան ներքո, ներառում է դեղինի, շագանակագույնի, սպիտակի, մարմնագույնի վառ երանգների շերտեր: Գույնի շնորհիվ այս տրավերտինն ավելի շատ դասվում է դեկորատիվ քարերի շարքին և հիմնականում կիրառվում է սրահների ներքին դիզայնի կամ շենքերի ճակատամասերի զարդարման համար:

Դաշտաքարի տրավերտինը բնորոշվում է բաց մարմնագույն երանգներով՝ մոխրագույն բծերով: Այս տրավերտինը նույնպես համարվում է դեկորատիվ, քանի որ բծավորված է օնիքսային նստվածքներով:

ՄԱՐՄԱՐ

ՄԱՐՄԱՐ քարատեսակների անսովոր և շքեղ գունային համադրությունը միշտ հիացնում է դիզայներներին։
Անսովոր ինտերիեր ստեղծելու լավագույն օրինակը Ձեզ համար Manana Stone-ի մարմար քարատեսակներն են։
Ստեղծեք յուրահատուկ նախագծեր, եղեք տարբերվող մեր քարատեսակների շնորհիվ։

ՕՆԻՔՍ

Օնիքսի և տրավերտին-օնիքսի հանքավայրը թույլ է տալիս ընդլայնել գործարանի արտադրանքը ևս չորս հորիզոնականով: Արդյունահանվող բլոկերից արտադրվում են սալեր և սլեբեր, որոնք տեսակավորվում են ըստ արտադրանքի մեջ օնիքսի առկայության, ինչը փոխում է սալի գույնն ու նախշը:

ԲԱԶԱԼՏ

Գործարանը մշակում և առաջարկում է բազալտե արտադրանք Հայաստանի երկու հանքավայրերից՝ Արամուսի և Սիսիանի: «Երևան» բազալտը (Արամուսի հանքավայր) տարբերվում է խտությամբ ու բարձր տեսակարար կշռով (2700կգ/խոր. մ): Բազալտը տեսակավորվում է ըստ 2 տոնայնություննեի՝ մուգ և բաց: Հղկման ժամանակ իրականացվում է համապատասխան գույնի երկբաղադրիչ ծեփամածիկով միկրոծակոտիների նախնական լցոնում: Բլոկերը թույլ չեն տալիս լայնաֆորմատ սլեբեր ստանալ, առավելագույն երկարությունը 2000 մմ է:

«Սիսիան» բազալտը (Սիսիանի հանքավայր) ավելի ծակոտկեն է, թեթև, մաշվելու գործակիցը՝ բարձր: Շուկայում մենք առաջարկում ենք այդ բազալտի երկու հիմնական տեսակ՝

BS հավասարաչափ ծակոտկեն մոխրագույն բազալտ՝ հնարավոր մուգ բծերով:

BSN ավելի խիտ, բայց թեթև բազալտ, որն ունի երկու գունային գամմա՝ մոխրագույն և շագանակագույն:

ՏՈՒՖ

Տուֆը հասանելի է միայն 600 մմ առավելագույն լայնությամբ սալերով:

Տուֆն այնպիսի նյութ է, որը հղկման չի ենթարկվում (այն կարելի է հղկել միայն նախապես լցոնելով էպօքսիդային խեժով, որի մեծ քանակություն է պահանջվում այդ տեսակի քարի համար, ինչի արդյունքում հղկված սալերը բավականին թանկ են ստացվում): Մենք առաջարկում ենք տուֆի հետևյալ տեսակները՝

ԳՐԱՆԻՏ

«Մանանա Սթոուն» քարի մշակման գործարանն առաջարկում է իր արտադրանքը Ուկրաինայի, Իսպանիայի և Հնդկաստանի հանքավայրերից բերված գրանիտից: Ընկերությունը գրանիտային բլոկեր է ձեռք բերում և սեփական տեխնիկայով իրականացնում դրանց սղոցումն ու մշակումը:

Գործարանը գրանիտների առնչությամբ ճկուն մարտավարություն ունի և բլոկերի գնումն իրականացնում է՝ հետևելով շուկայի պահանջներին ու քարի այս կամ այն գույնի պահանջարկին:

Ներկա պահին պահեստում առկա են գրանիտի հետևյալ տեսակների սլեբեր.

ԿՈՏՐԱԾ ՔԱՐ