Բազալտ


Բազալտ

Գործարանը մշակում և առաջարկում է բազալտե արտադրանք Հայաստանի երկու հանքավայրերից՝ Արամուսի և Սիսիանի: «Երևան» բազալտը (Արամուսի հանքավայր) տարբերվում է խտությամբ ու բարձր տեսակարար կշռով (2700կգ/խոր. մ): Բազալտը տեսակավորվում է ըստ 2 տոնայնություննեի՝ մուգ և բաց: Հղկման ժամանակ իրականացվում է համապատասխան գույնի երկբաղադրիչ ծեփամածիկով միկրոծակոտիների նախնական լցոնում: Բլոկերը թույլ չեն տալիս լայնաֆորմատ սլեբեր ստանալ, առավելագույն երկարությունը 2000 մմ է:

«Սիսիան» բազալտը (Սիսիանի հանքավայր) ավելի ծակոտկեն է, թեթև, մաշվելու գործակիցը՝ բարձր: Շուկայում մենք առաջարկում ենք այդ բազալտի երկու հիմնական տեսակ՝

BS հավասարաչափ ծակոտկեն մոխրագույն բազալտ՝ հնարավոր մուգ բծերով:

BSN ավելի խիտ, բայց թեթև բազալտ, որն ունի երկու գունային գամմա՝ մոխրագույն և շագանակագույն: